46603 դիտում
17:36 14-02-2016
Քաղաքացին պնդում է՝ «Հրազդան» սուպերմարկետից գնած ալյուրի մեջ հայտնաբերել է տարօրինակ զանգված. խանութն էլ հորդորում էր աղմուկ չբարձրացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` փետրվարի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին են դիմել մեր ընթերցողները և հայտնել, որ Հրազդան քաղաքում գործող համանուն սուպերմարկետից գնել են «MAKFA» ալյուր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գնողը ասում էր. ««Հրազդան» սուպերմարկետից առանք էս ալյուրը, մի օր հետո որոշեցինք թխվածք պատրաստել: Բացեցինք ալյուրը և մեջը հայտնաբերեցինք այս բանը: Անմիջապես գնացինք սուպերմարկետ, որտեղ ճիշտ է` մեզ սիրալիր ընդունեցին, բայց պատասխանեցին, որ դա իրեց մեղքը չէ (ինչը բնական է), պատասխանատուն նա է, ով ապրանքը բերել է: Նրանք հորդորում էին, որպեսզի աղմուկ չբաձրացնենք, ասելով, թե մենք կարող ենք դա հետ վերցնել, ձեզ տալ նորը: ճիշտն ասած, մեզ համար կարևորը ոչ թե նորը վերցնել էր, այլ որպեսզի պատկան մամինները հետևողական լինեն, որպեսզի կանխվի հետագայում սպառողներին նման տհաճ անակնկալներ պատճառելը: Ալյուրի մեջ հայտնաբերվածը ինչ է` չգիտենք, բայց որ այն տհաճ զգացուղություն է պատճառել մեզ, դա հաստատ է: Երևի պատկան մարմինները, տվյալ դեպքում` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, հետամուտ կլինեն, որպեսզի հակահիգիենիկ պայմաններում սնունդ չմատակարարվի ազգաբնակչությանը»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11897 դիտում
09:01 16-04-2019
«Գազպրոմ Արմենիան» որոշել է գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին. «Ժողովուրդ»