11900 դիտում
09:01 16-04-2019
«Գազպրոմ Արմենիան» որոշել է գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները: Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապվա՞ծ են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»:
Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել՝ ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման և շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5700 դիտում
10:05 09-03-2016
Գազի տեսուչներին համատարած հեռացնում են աշխատանքից. «Ժողովուրդ»
9832 դիտում
11:13 01-11-2016
«Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով կդիմի ՀԾԿՀ-ին
4778 դիտում
14:09 24-01-2017
«Գազպրոմ Արմենիան»՝ մատակարարված գազի որակի վերաբերյալ
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»