211652_close_icon
views-count61475 դիտում article-date 16:43 13-02-2016

Հղի կնոջը Ռուսաստան ճանապարհած 29-ամյա երիտասարդը, ով Երևանում ինքնաշեն ատրճանակով կրակել էր իր գլխին, հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 44/3 շենքի բնակիչ, 29-ամյա Սուրեն Առաքելյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 10-ին ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները մի քանի օր կենաց ու մահու պայքար էին տանում երիտասարդի կյանքը փրկելու համար: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/10/76745/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 10-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ գլխի աջ քոնքային շրջանում ստացած հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը 29-ամյա Սուրեն Առաքելյանն է, ով բնակվում էր Մոլդովական փողոցի 44/3 շենքում և հիվանդանոց էր տեղափոխվել նշված շենքի հարևանությամբ գտնվող ավտովերանորոգման արհեստանոցից: Ոստիկաններն ու քննիչները նշված վերանորոգման կետում հայտնաբերել էին ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, սեղանի վրա էլ հայտնաբերվել էր 4 էջից բաղկացած նամակ, որտեղ ինքնասպանության փորձ կատարելուց առաջ երիտասարդը իր ընտանիքի անդամներին գրել էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր