211652_close_icon
views-count42003 դիտում article-date 22:30 26-01-2016

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող, 9 հոգու դանակահարած, «Ուջանիկ» մականվամբ 28-ամյա երիտասարդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հայտնաբերել և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ, «Ուջանիկ» մականվամբ 28-ամյա Սամվել Սասունի Սուքիասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում էր հանրապետությունում 9 քաղաքացու դանակահարելու համար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/18/74913/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ծեծի էր ենթարկվել, իսկ հետո աջ ոտքի և թիկունքի մասից կրծքավանդակի ձախ կողմում դանակի հարվածներ էր ստացել նույն գյուղի բնակիչ և գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ, 50-ամյա Տիգրան Ալիշանի Ասլանյանը: Զինղեկին ծեծել, իսկ հետո դանակահարել էր նույն գյուղի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտաված և անցյալ տարի դեկտեմբերի սկզբում գաղութից ազատ արձակված Ուջան գյուղի բնակիչ, «Ուջանիկ» մականվամբ, 28-ամյա Սամվել Սասունի Սուքիասյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ուջանիկը դեկտեմբերի 16-ին ժամը 19: 00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արծվի թևեր կոչվող հուշարձանի հարևանությամբ գտնվող դաշտում կերուխումի էր մասնակցել , որի ժամանակ դանակահարել էր Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչներ, հարազատ եղբայրներ, 27-ամյա Մանվել Խաչատրյանին` հարավածելով մեջքի գոտկային շրջանին, 31-ամյա Աշոտ Խաչատրյանին` հարվածելով պարանոցի ձախ բազուկի շրջանին, ինչպես նաև նրանց հորեղբոր տղային, 25-ամյա Գևորգ Խաչատրյանին` նստատեղի շրջանում: Դանակահարված երիտասարդները տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր