211652_close_icon
views-count51655 դիտում article-date 23:20 09-12-2015

Ողբերգական ավտովթար Դիլիջանի թունելի մոտ. հարևանների ավտոմեքենաները բախվել են իրար. ամուսինը մահացել է, կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում` Դիլիջանի թունելի հարևանությամբ բախվել են Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Արմեն Աթաբեկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PV 691 համարանիշի և 60-ամյա Արշալույս Նավասարդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 43 ՏՏ 447 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով Opel-ի վարորդ Ա. Նավասարդյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Բելլա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդները հարևաններ են, իսկ մահացածը վիրավոր ուղևորուհու ամուսինն էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր