211652_close_icon
views-count63753 դիտում article-date 17:40 27-11-2015

Երևանում վնասազերծված զինված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանը կալանավորվեց. «Ժողովուրդ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ ԱԱԾ միջնորդությունը Երևանում վնասազերծված զինված հանցավոր խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու մասին: Ա. Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հետագա գործողությունները կձեռնարկի միայն իր պաշտպանյալի հետ համաձայնեցնելուց հետո: Մանրամասներն` [url=http://armlur.am/451269/]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն: Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում էին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր