211652_close_icon
views-count20503 դիտում article-date 14:50 22-10-2015

Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է ոչ սթափ (խմած) վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, ինչի արդյունքում Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվում օրինախախտ այն վարորդների տրանսպորտային միջոցները, ովքեր ավտոմեքենան վարելու ընթացքում չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները, իրենց մոտ չեն ունենում վարորդական իրավունքի վկայական, մեքենայի տեխնիկական անձնագիր, մեքենաների վրա տեղադրած են լինում օրենքով արգելված գերձայնային ազդանշան (դռռիկ) և ավտոմեքենաները վարում են ոչ սթափ (խմած) վիճակում: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով, որոնց վարորդների նկատմամբ էլ կազմվել են վարչական ակտեր՝ 100-200 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, մտածեն իրենց կյանքի անվտանգության մասին ու ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «գաի պլաշչադկա» են տեղափոխվել նաև կեղծված համարանիշներով ավտոմեքենաներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր