211652_close_icon
views-count19437 դիտում article-date 08:34 22-10-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi Pajero -ն, BYD-ը և 2 BMW. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբայեդով փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Տիգրան Դանիելյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 92 SS 002 համարանիշի, 25-ամյա Լևոն Սարգսյանի վարած BMW մակնիշի 29 LO 646 համարանիշի, 40-ամյա Հովհաննես Հարությունյանի վարած BYD մակնիշի 534 OM 61 համարանիշի և 33-ամյա Հովհաննես Սողոմոնյանի վարած BMW մակնիշի 34 AO 823 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով BMW մակնիշի 29 LO 646 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր