211652_close_icon
views-count13893 դիտում article-date 10:08 16-10-2015

Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan Teana-ն ու «07»-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Հայրապետյանի վարած Nissan Teana մակնիշի 10 ՏT 055 համարանիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Միքայել Ջալոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 FԼ 141 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ը կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Սուքիայանն ու տեսուչ Արտակ Ավագյանը: Օպերատիվորեն են ժամանել «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում, ինչի համար էլ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից դեպքի վայր են ուղարկում ՃՈ հետաքննիչի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր