211652_close_icon
views-count75335 դիտում article-date 14:56 15-10-2015

Ողբերգական վրաերթ Երևանում. կինը տեղում մահացել է. ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մելքումով և Շիրազ փողոցների խաչմերուկում Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ 36-ամյա Գնել Սարգսյանը իր վարած «ЗИЛ» մակնիշի 34 ՍV 205 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ ամուսնուն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտաբ օգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայր է օպերատիվորեն ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդվարդ Անդրեասյանի գլխավորությամբ: [color=#EF2929] Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին և, նրանք Շիրակի մարզի Կարմրավան գյուղի բնակիչներ են ամուսինը 45-ամյա Կամո Կարապետյանն է, իսկ մահացածը նրա կինն է 40-ամյա Հասմիկ Խոսրովյանը և ըստ դեպքի վայրում հավաքվածների նրանք 1 տարի առաջ երեխա էին որդեգրել Երևան էին եկել թղթային ինչ-որ խնդիրների համար: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր