211652_close_icon
views-count79009 դիտում article-date 12:08 13-10-2015

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը երեկ տաք հետքերով «բերքահավաք» է կատարել, որոնց մեջ են «Գագ Ջանն» ու «Շտանգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Նոր Նորքի բաժին քաղաքացուն առևանգելու կասկածանքով բերման են ենթարկել 6 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 49-ամյա, «Գագ Ջան» մականվամբ Գագիկ Ասատրյանը, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արմեն Աբրահամյանը, Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցի բնակիչ, 42-ամյա Նորայր Քոսակյանը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, անհատ ձեռներեց, 20-ամյա Էրիկ Ասատրյանը, Երևան քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լևոն Թամամյանը և Երևան քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 37-ամյա Սարգիս Կարապետյանը: Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Հարությունյանը: [color=#EF2929] Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ տուժածն ի վիճակի չէ հայտարարություն տալու, սակայն Նոր Նորքի ոստիկաններն օպերատիվ տվյալներով ճշտել են, որ Ա. Հարությունյանին առևանգել են Բագրևանդ թաղամասից BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով, սակայն նրան իրեն պատկանող Mercedes մակնիշի 34 QA 677 համարանիշի ավտոմեքենայից իջեցրել և իր կամքին հակառակ մտցրել են բեռնախցիկի մեջ ու տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Կիրզա» սրճարան, որը գտնվում է Զեյթունի շատրվանների մոտ: Արդեն այնտեղ «Գագ Ջանը» և «Շտանգ» մականվամբ անձը իրենց ընկերների հետ ծեծի են ենթարկել Ա. Հարութունյանին: [/color] Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատճառը եղել է Ա. Հարությունյանի կողմից ինչ-որ անձի գումարային պարտք ունենալը, որի մի մասը նա ժամանակին մարել է, մի մասն էլ, հայտնել է, որ մի քանի օրերի ընթացքում կվերադարձնի, սակայն պարտատերը, չսպասելով Ա. Հարությունյանի կողմից գումարի վերադարձմանը, դիմել է «Գագ Ջանի» օգնությանը: Վերջինս էլ իր ընկերների հետ կազմակերպել է Ա. Հարությունյանի առևանգումը, որպեսզի կարողանա ծեծի և սպառնալիքի միջոցով գումարը «վազվռատ» անել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում ու չի սխալվում՝ «գողի … օրը 40 օր է», սակայն այս դեպքում 40 րոպե էլ չտևեց, որ Նոր Նորքի ոստիկանները «Գագ Ջանին» ու նրա «շքախմբին» տեղափոխեցին ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Դավիթ Աղաջանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (անձի առևանգում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր