211652_close_icon
views-count16714 դիտում article-date 14:05 09-10-2015

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Ford-ը բախվել է Mercedes-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 41-ամյա Գագիկ Հակոջյանը իր վարած Ford Transit մակնիշի 108 UO 64 համարանիշի բեռնատարով բախվել է կայանված վիճակում գտնվող Ք. Աբովյանի բնակիչ, 56-ամյա Գագիկ Վարդանյանին պատկանող Mercedes E 280 մակնիշի 06 UU 591 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Աշոտ Մաշադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Mercedes-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի եւ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր