211652_close_icon
views-count46503 դիտում article-date 11:06 11-09-2015

ՇՏԱՊ. նախագահ Սերժ Սարգսյանը իր մոտ է հրավիրել գեներալ Մանվել Գրիգորյանին. նախնական տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է սահմանին տիրող իրավիճակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 խորհրդակցության է հրավիրել գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին դեռ քննարկում է ընթանում: Նախնական տեղեկություններով՝ քննարկվում են սահմանին տիրող իրավիճակը և հետագա հնարավոր քայլերը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը բավականին սրվել է: Ադրբեջանական զինուժը հաճախակիացրել է ձեռնարկվող սադրիչ գործողությունները և հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար արկակոծումներ ու գնդակոծումներ է իրականացնում, ինչպես նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարում:

Նմանատիպ նյութեր