Իվետա Տոնոյան. «Վահե Մակարյանի հրապարակումը շարքային բամբասանք է և որևէ առնչություն չունի իրականության հետ»
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լրագրող Վահե Մակարյանի հեղինակած «Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալ» վերնագրով հրապարակումը։
«Տեղեկացնում եմ, որ տվյալ նյութը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Սա այն եզակի դեպքերից է, երբ ամբողջական հոդվածում չկա որևէ ճշմարտացի կամ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն»,- նշել է Տոնոյանը։Խոսնակը տարակուսանք է հայտնել, որ պրոֆեսիոնալի համբավ ունեցող լրագրողը փորձել է որպես հավաստի փաստ ներկայացնել «շարքային բամբասանքը»։
«Ցավալի է, որ հեղինակը նվազագույն փորձ անգամ չի կատարել ճշտելու այդ «տեղեկատվությունը», ինչի հնարավորությունը մշտապես ունեցել է։ Վստահեցնում եմ լրատվամիջոցների իմ բոլոր գործընկերներին, որ միշտ պատրաստ եմ տրամադրել սպառիչ և ճշգրիտ տեղեկատվություն՝ հետագայում նմանորակ հրապարակումներից խուսափելու համար»,- եզրափակել է Իվետա Տոնոյանը։