Ինչպես եւ ովքեր են նշելու գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան 59-ամյակը, ովքեր են 500-ից ավելի հրավիրյալները. նախագահ Սերժ Սարգսյանը եւս հրավիրված է
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հուլիսի 14-ին կդառնա 59 տարեկան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս տարի նրա ծնունդը ավանդույթի համաձայն նշվելու է մեծ շուքով՝ Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւս հրավիրված է:
Երկրապահական ընտանիքը գեներալի ծնունդը համարում է իր տոնը, հետեւաբար Մանվել Գրիգորյանի ծնունդը հենց ԵԿՄ-ականներն են կազմակերպում:
Ավադույթի համաձայն՝ այս տարի եւս գեներալի ծնունդը նրանք են կազմակերպելու: Ներկա է լինում Երկրապահ ընտանիքը, զինվորական, քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ովքեր միշտ գեներալի եւ ԵԿՄ-ի կողքին են եղել, ինչպես նաեւ հարազատներ: