1823 դիտում
12:34 05-09-2015
Սերժ Սարգսյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին. քննարկվել է վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։ Նա նաև դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:
Անդրադարձ է եղել նաև ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին և դրանց նպատակին:
Նմանատիպ նյութեր
1179 դիտում
15:34 19-11-2014
Սեյրան Օհանյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին
1865 դիտում
17:10 16-07-2016
ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին
Այս բաժնից
523 դիտում
12:42 22-11-2024
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
1468 դիտում
11:51 22-11-2024
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
556 դիտում
10:53 22-11-2024
Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին