«Ի՞նչ երեսով է զանգում Պուտինին, երբ Եվրամիությունից փող է մուրում այդ նույն Պուտինի դեմ պայքարելու համար»․ քաղաքագետ. Aravot.am
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկատվությունը, ասաց․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սա շատ նորմալ կդիտարկվեր բոլորի կողմից, եթե չլիներ մեկ բայց․․․ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վերջին ամիսներին հակառուսական հռետորաբանությունը, հակառուսական հայտարարությունները դարձրել է թրենդ։
Պուտինին զանգահարել է այն մարդը, որը Ռուսաստանին բացահայտ մեղադրում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ, և այդ պատերազմում Ռուսաստանին այսպես ասած դիմակայելու համար Հայաստանի իշխանությունները գումար են մուրում Եվրամիությունից ու աջակցություն ստանում են։
Ընդամենը մի քանի օր առաջ Շիրակի պետական համալսարանում հանդես եկող Եվրադեսանտներից մեկը ուսանողական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մոտ բացահայտ խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի մասին»։
Բացի այս, ըստ Գագիկ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր դաշտում գործող գործարարներից մեկին բացահայտ մեղադրում է Ռուսաստանի պրոյեկտ լինելու մեջ։ «Էլ չխոսեմ Նիկոլ Փաշինյանի սազանդարների ու մանր-մունր քայլիստների մասին, որոնք գործարարին «Մոսկվայի օլիգարխը», «Նիժնի Տագիլի օլիգարխը», «Կալուգայի գործարարը» ու նմանատիպ այլ բնութագրեր են տալիս։
Ռուսաստանի նախագահին զանգահարել է մեկը, որը Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրում է «կագեբեի ագենտ» լինելու մեջ՝ սլաքները կրկին տանելով ռուսական ուղղության վրա։
Հիմա հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ երեսով է զանգահարում Պուտինին, և հետաքրքիր է՝ նույն Պուտինն ի՞նչ թեմաներ է քննարկում Հայաստանում հակառուսական դրոշը բարձր ծածանող Փաշինյանի հետ»,- հարցնում է Գագիկ Համբարյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում