72454 դիտում
17:04 08-09-2015
Առեղծվածային դեպք Երևանում. Բանգլադեշ թաղամասում հայտնաբերվել է 25 տարեկան երիտասարդ տղայի դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը:
Դեպքի մասին տեղեկությունը փախնցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալթիա-Սեբաստիայի քննչական բաժին:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Տեղում պարզվել է, որ մահացածը 25-ամյա Տ. Բ.-ն էր, ով բնակվում էր Անդրանիկի թիվ 102 շենքի 36 բնակարանում և ցած էր նետվել նշված շենքի 10-րդ հարկից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով