211652_close_icon
views-count48109 դիտում article-date 13:47 13-05-2015

Առեղծվածային դեպք Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ մայիսի 13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կարմջի տակ երիտասարդ տղայի դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա և Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև նույն բաժինների ՊՊԾ գնդի աշխատակիցները: Կամրջի տակ՝ քարի վրա, ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ տղայի դին, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է: Այս պահին նշված վայրում են գտնվում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, ովքեր դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից պետք է դեպքի վայր ժամանի քննիչը: Ոստիկանները սպասում են նաև դատաբժշկի ժամանմանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ երիտասարդ տղան կամրջից իրեն ցած է նետել գիշերը և միայն քիչ առաջ են նշված հատվածով զբոսնող քաղաքացիները նկատել դին և անմիջապես ահազանգել ոստիկանություն: Մանրամասները՝ քիչ ուշ: 14:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը եւ քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա Կ. Հ.-ն, ով օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր