211652_close_icon
views-count44766 դիտում article-date 21:19 06-09-2015

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՝սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Բագրևանդ փողոցում Mercedes մակնիշի 34 PA 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Հարությունյանը նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 60-ամյա Ամալյա Խաչատրյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: Օպերատիվորեն ժամանել են նաև դի տեղափոխող բրիգադը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր