211652_close_icon
views-count39014 դիտում article-date 17:05 27-08-2015

Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 52-ամյա կնոջ դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են 52-ամյա Վիկտորյա Մարտիրոսյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանության նպատակով նշված շենքի 8-րդ հարկից իրեն ցած է նետել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 8-րդ հարկում հայտնաբերել են կանացի պայուսակ և, ըստ իրավապահների, այն պատկանում է ինքնասպանություն գործած Վ. Մարտիրոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա բնակվում էր նշված շենքին հարակից շենքում: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր