23606 դիտում
13:19 16-09-2015
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 89-ամյա կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան 30 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 18 բնակարանի բնակչուհի, 89-ամյա Մ. Ա.-ի դին:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Արթուր Մարուքյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 9 հարկանի է, իսկ 89-ամյա տատիկը բնակվում էր շենքի 5-րդ հարկում և, ըստ տեղեկությունների, նա ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել:
Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ տատիկը կույր էր, իսկ այդ պահին հարսը տան լոգարանում է եղել և դուրս գալով այնտեղից՝ նկատել է, որ տատիկը չկա և կարճ ժամանակ անց նրա դին հայտնաբերել են նշված շենքի բակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39080 դիտում
17:05 27-08-2015
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 52-ամյա կնոջ դի
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)