150010 դիտում
09:02 27-08-2015
Առեղծվածային դեպք. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
[url=https://shamshyan.com/hy/][b]SHAMSHYAN.com[/b][/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:
Այս պահին ոստիկանությունը պարզում է, թե Հանրապետության որ մարզից է երիտասարդի դին տեղափոխվել հիվանդանոց,ինչից հետո էլ կպարզվի՝ ոստիկանության որ բաժինը և քննչական կոմիտեի որ ստորաբաժանումն է զբաղվելու այս առեղծվածային մահվան փաստով հարուցված քրեական գործով:
Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց այցելած ոստիկաններն ու քննիչները կկարողանան պատասխանել հանգամանքները պարզելուց հետո միայն:
***
09:50
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանը և այս պահին նշված գյուղ է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված գյուղ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ Պտղնի գյուղ է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել է Պտղնի գյուղի Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում, երբ անհայտ անձը ավտոմատից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք սպանության վայրից ձգվում են մոտ 60 մետր մինչև ձկնաբուծարանի տարածքում տեղադրված վագոն-տնակ:
Այս պահին Կոտայքի բաժնի քննիչները փորձագետի հետ դեպքի վայրի զննության աշխատանքներ են կատարում, որտեղ հայտնաբերվել է որսորդական մեկփողանի հրացան, 2 կրակված պարկուճ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության և քննչական բաժնի մեծ թվով աշխատակիցներն էլ այս պահին գտնվում են Պտղնի գյուղի սկզբնամասում գտնվող հսկայական տան տարածքում, որը, ըստ հավաքվածների, Պտղնիի գյուղապետի մտերիմի տունն է:
***
11:10
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կարելի է ասել, բացահայտել են հանցագործությունը, և այս պահին կասկածյալը՝ Պտղնի գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանը ոստիկաններին և քննիչներին ընթերակաների ներկայությամբ մատնացույց արեց այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք ավտոմատը՝ ալյուրի պարկի մեջ, որտեղ կային նաև մեծ թվով փամփուշտներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շինությունը պատկանում է Պտղնիի գյուղապետի ազգականին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշված վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածն ամուսնացած էր և խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկ երեխա:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ սպանվածը գյուղում հայտնի էր որպես սոցիալապես անապահով ու կարիքավոր մարդկանց օգնող և շատ-շատերին էր օգնության ձեռք մեկնում՝ առանց սպասելու կարիքավորի խնդրանքին. «Զարմացած ենք ու զայրացած, որ այդպիսի դաժան ճակատագրի արժանացավ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Կասկածյալ Արման Բաղդասարյանը
[/b][img]/ups/images/0990364001440660492595980.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 255+
255+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
82793 դիտում
00:28 21-05-2016
Առեղծվածային դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ