«ՉՄՈՌԱՆԱՆՔ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՀԱՎԱՔՎԵԼ». Էդգար Էլբակեան
Գովելի էր երեկվա զանգվածային միջոցառմանը լսել պնդում առ այն, որ գործող իշխանությունները «հանձնել են երկրի 30%»։ Որպես վիճակագրական այդ ձևակերպման ակտիվ տարածող՝ կարող եմ ասել, որ վերջինս այդքան էլ շատ չի կիրառվում։ Ավելի «անշառ» է ասել, որ «հանձնել են Արցախը և ՀՀ սահմանամերձ հողերը»։ «30%»-ը ենթադրում է քաղաքական խոստովանություն, որ Արցախը Հայաստանի Հանրապետություն է, ըստ այդմ՝ Հայաստանը 41,000 կմ² է, որի 30% հանձնված է։- այս մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում Էդգար Էլբակեանը։
Այլ հարց է, թե հայտարարությունից անդին՝ կա արդյոք Արցախն ազատագրելու օրակարգ։ Ըստ որում՝ այս հարցը բնավ չի վերաբերում առանձին վերցրած միայն մեկ ընդդիմադիր ուժի, այլ վերաբերում է այն բոլոր ուժերին, որ հավակնում են լինել հայոց ազգային էլիտա։ Հարցի հավաքական պատասխանն այդ բոլոր ուժերի կողմից մոտավորապես այս է՝ «ժողովուրդը վախում ա նոր պատերազմից, դրա համար շատ Արցախ ու հողեր չասենք»։
Ընդունենք, թե այդպես է՝ ժողովուրդը վախենում է։ Իսկ դո՞ւք, դուք վախենո՞ւմ եք, թե՞ չէ։ Կամ հասկանո՞ւմ եք արդյոք, որ ձեր հիշատակած վախը հայ ժողովրդի մեջ ներդրված է Հայաստանի թշնամիների կողմից, և եթե հայկական էլիտաներն այդ վախը ժողովրդի միջից հանելու փոխարեն մարտավարական նպատակահարմարությամբ հաշվի են նստում դրա հետ, արդեն իսկ պարտված են։ Այդ դեպքում բա իշխանափոխություն ո՞նց եք անելու։ Չէ՞ որ իշխանափոխությունն էլ անկրակոց բախում է թշնամու դրածո վարչակարգի հետ, և եթե ժողովուրդը վախենում է թշնամու հետ բախումից, կվախենա նաև դրածո վարչակարգի հետ բախումից…
Կուսակցությունները, ըստ տեսության, հաջողության են հասնում, երբ դիրքավորվում են հասարակության ներսում առկա իրական կոնֆլիկտների լուծման ուղղությամբ, այլ ոչ թե հորինում են «հարմար կոնֆլիկտներ» և զբաղվում դրանցով։ Իսկ Հայաստանում 2018 թ․-ից կա միայն մեկ կոնֆլիկտ՝ ազգային հարցը՝ սկսած Արցախի հանձնումից, վերջացրած դպրոցական դասագրքերի միջոցով հայկական ինքնության ապամոնտաժմամբ։ Այլ հարց չկա, ըստ այդմ նաև՝ չկա որևէ մի թեմա, որ «վախեցած» ժողովրդին կարող է զորաշարժել իշխանափոխական պայքարի՝ լինի դա ընտրություններով, հեղափոխությամբ, թե իմպիչմենտով։
Հարցն այն չէ, ժողովուրդը «հոգնել է», թե «չի հոգնել»։ Հարցն այն է, թե ազգային էլիտայի կարգավիճակի հավակնող ուժերը ցանկանում են լուծել Հայաստանի իրական ու միակ խնդիրը, թե ցանկանում են պարզապես «վարչապետ աշխատել»։
Լուսանկարում Տիգրանակերտի մատույցներում եմ՝ Հայրենականի զոհերին նվիրված հուշարձանի մոտ՝ Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք և Առան Ռոտ գավառների սահման։- նշում է Էդգար Էլբակեանը։