211652_close_icon
views-count80748 դիտում article-date 23:16 03-06-2016

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ, ով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ սրտի հատվածում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով կարճ ժամանակ անց մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 59-ամյա Վահան Գրիգորյանն էր: Դեպքի մասին Վաղարշապատի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանը և քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը: Ըստ նախնական տեղեկությունների` վիրավորին հիվանդանոց է տեղափոխել որդին` Արմավիրի մարզի Վաղարշապատի վարչական տարածքում գտնվող ռուս-պարսկական պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի հարակից տարածքից: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հրազեն: Այս պահին տեղում աշխատում են քննիչները, փորձաքրեագետները: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները` վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ Արմեն Ումուրշատյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու և այն բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր