27830 դիտում
11:58 25-08-2015
Արտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. «GLASSWORLD» գործարանի մեծ թվով աշխատակիցներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ժամից ավելի է, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող «GLASSWORLD» գործարանի վարչական շենքի դիմաց հավաքվել են գործարանի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ ղեկավարությունը ամիսներ շարունակ վճարում չի կատարում. ամեն անգամ աշխատակիցների հետ «շուն ու կատու են խաղում»՝ «ուրբաթ օրը համեցեք»:
Այս պահին նրանց հետ բակում հանդիպում է գործարանի իրավաբանական բաժնի պետ Արմեն Թորոսյանը: Վերջինս աշխատակիցներին հայտարարեց, որ այսօր՝ ժամը 17:00-ին, նրանց աշխատավարձերը կբաժանվեն, սակայն աշխատակիցները չեն հավատում այդ խոսքերին՝ ասելով, որ դա տնօրինության հերթական ամպագոռգոռ խոստումն է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում աշխատակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն աշխատել ենք, ամիսներ շարունակ հավատացել ենք, որ աշխատավարձերը կստանանք, տնօրինությանը հավատացել ենք ու մեր հալալ քրտինքով աշխատել ենք, նույնիսկ վստահ ենք եղել, որ 2-3 ամսվա աշխատավարձը կանոնավոր կստանանք, սակայն ամեն անգամ մեր ականջներին լափշա են կախել: Արդեն համբերության բաժանը լցվել է: Եթե այս 2 օրերի ընթացքում աշխատավարձերը չվճարեն, ապա դիմելու ենք ամենակտրուկ միջոցների՝ ճանապարհները փակելով, կառավարության և նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիաներ անցկացնելով: Խանութներից սնունդը վերցնում ենք պարտքով՝ գրովի: Սեպտեմբերի 1-ն էլ գալիս ա, էրեխեքին հագուկապ չենք կարում անենք, իսկ գործարանի պատասխանատուները Հայաստանում չեն, չգիտենք էլ՝ կգա՞ն, թե՞ ոչ»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կան աշխատակիցներ, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով ու քանի որ գործարանի պատճառով գումարը չեն ստացել, տանտերերը նրանց դուրս են հանում բնակարաններից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)