211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարյուրավոր բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների, եթե «Վեոլիա ջուր»-ը շարունակի նույն ջայլամի քաղաքականությունը վարել. օրերով վճարված ջրի դիմաց անջուր ապրում ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9904 դիտում article-date 19:39 17-07-2025
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազագեր է ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի 20-ից ավելի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը: 
 
Այսօր՝ հուլիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 
 
«Մոտ 1 ամիս է՝ «Վեոլիա ջրի» ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում 9-րդ մասիվում մոտ 100-ից ավելի բազմաբնակարանային շենքերի բնակիչներ հայտնվել են ջրին կարոտ մնալու կարգավիճակում: 
 
Ամեն օր ահազագում ենք «Վեոլիա ջուր», եթե առաջին 10 օրը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին, ասելով, թե խնդրին ծանոթ ենք, ապա 10 օր հետո մի 2 անգամ հեռախոսազանգերով ասում էին, թե ջուրը կանոնավոր մատակարարվում է, իսկ հիմա ընդհանրապես չեն էլ պատասխանում, երևի անգիր գիտեն մեր համարները, իրենց մոտ ֆիքսվում է, դրա համար էլ մեր զանգերը թողնում են անպատասխան: 
 
Ով է տեսել՝ 21-րդ դարում կանոնավոր կատարես վճարումները, բայց տեղը ստանաս 0 սպասարկում: 
 
Ամռան այս տապին մեր մոտի խանութներում ջուր չի մնում, դա միայն խմելու համար ենք գնում, բա հիգիենային ինչպե՞ս հետևենք: 

Երեխաներին խաղահրապարակից բերում ենք տուն, տենց քրտնած քնեցնում ենք, էլ չենք ասում, որ այսօր մանկապարտեզից զանգել են ծնողներին ու ասել, որ քանի որ խմելու ջուրը մանկապարտեզներ չի սպասարկվում, եկեք, երեխաներին տարեք: 
 
Լրիվ քարե դար, ասես Աֆղանստանը լինի: 
 
Բա էդ «Վեոլիա ջուր»-ը որ ասում է՝ կանոնավոր ջուր կա, բա ուր ա էդ ջուրը, շաբաթ-կիրակի օրերին էլ ոնց որ հատուկ, միտումնավոր ջուրը կտրեն: 
 
Հիմա ուզում ենք, որպեսզի մեզ այդ ընկերությունը հստակ բացատրություն տա, թե ինչն է պատճառը, որ նման աշխատաոճ է ընդունել «Վեոլիա ջուր»-ը, ինչ ա՝ բռնենք հրաժարվենք վճարումները կատաելուց, բայց չենք անում, էլի որպես պարտաճանաչ սպառող վճարումները կատարում ենք, գոնե մարդ եղեք ու մեզ անհարմար դրության մեջ մի դրեք»:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագի Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր