211652_close_icon
views-count50508 դիտում article-date 10:21 16-08-2015

Ողբերգական ավտովթար Ապարան-Սպիտակ ճանապարհին. բախվել են Grand Cherokee-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 25-ամյա Գարիկ Գևորգյանի վարած Grand Cherokee մակնիշի 96 MO 096 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 24-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած Opel մանկիշի 34 ZM 391 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի վարորդ, Տ. Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Grand Cherokee-ի ուղևոր, Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 24-ամյա Կարեն Գևորգյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը` ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, ինչից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտի մարզային քննչական վարչության քննիչ Դ. Ոսկանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր