211652_close_icon
views-count42335 դիտում article-date 14:27 17-07-2015

Ողբերգական ավտովթար Իջևան քաղաքում. բախվել են Grand Cherokee-ն ու Վազ 2121-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում 26-ամյա Գոռ Օսեյանը իր վարած Grand Cherokee մակնիշի 33 QD 353 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում բախվել է 54-ամյա Արթուր Անտոնյանի վարած Վազ 2121 մակնիշի 34 FC 699 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Անտոնյանն ու նրա ուղևորուհի՝ 52-ամյա Սաթենիկ Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 02:00-ի սահմաններում Ա. Անտոնյանը մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավագ քննիչ Ղազարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր