211652_close_icon
views-count74404 դիտում article-date 20:47 15-08-2015

Ավիաընկերության հիմնադիր տնօրենի կինը հայտարարում է, որ իր ամուսնուն Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գրասենյակում պատանդ են պահում

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել «Էյր Արմենիա» ՓԲԸ ավիաընկերության հիմնադիր տնօրեն 45-ամյա Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը և հայտնել, որ այսօր իր ամուսնուն ծեծելով տարել են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա և պահում են այնտեղ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ի. Մելքումյանը ասաց, «Էյր Արմենիա» ՓԲԸ ավիաընկերությունը ունի պարտքեր և պարտքատերերից Գառնիկ Պապիկյանը, ով հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի այլ ճանապարհներով պարտքերը ստանա: Ռ. Հայրապետյանն էլ ամուսնուս հանդիպում էր նշանակել, և այսօր 18:00-ի սահմաններում ամուսինս գնաց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա հանդիպման, քիչ անց զանգահարեց ամուսնուս եղբայրը և ասաց որ Արսենին ծեծելով տարել են և այժմ պահում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիաի գրասենյակում»: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տեսակետը:

Նմանատիպ նյութեր