211652_close_icon
views-count51773 դիտում article-date 20:00 04-08-2015

Գյումրիից ծայրահեղ ծանր վիճակում «էրեբունի» հիվանդանոց տեղափոխված 23-ամյա հղի կինը այսօր մահացել է

[url=http://www.shamshyan.com/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը Գյումրիից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 31-ին ծայրահեղ ծանր վիճակում: Նա եղել է 25 շաբաթական հղիության մեջ: Ջուլիետա Գասպարյանը «Էրեբունի» հիվանդանոցի անհետաձգելի սրտաբանության բոքսային բաժանմունք ընդունվել է «ծանր սրտային պաթոլոգիա, սեպտիկ էնդոկարբիտ, միտրալ անբավարարություն 4-րդ աստիճան» ախտորոշմամբ: Հղիությունը ընդհատվել է, և նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել է:

Նմանատիպ նյութեր