Արտաշատի հիվանդանոցից 29-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտաշատի բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժկական կենտրոն է տեղափոխվել 28-ամյա Շուշանիկ Մ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արտաշատի հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ քաղաքի Երեւանյան փողոցի 11 շենքի բակից:
Այս պահին Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, քանի որ նրանք ունեն մի քանի վարկածներ, որ կամ 28-ամյա Շուշանիկ Մ.-ն ցած է նետվել շենքից, կամ անզգուշաբար ընկել է, կամ՝ անհայտ անձը կամ անձինք հարվածել են նրան:
Մանրամասները՝ քիչ ուշ: