211652_close_icon
views-count39272 դիտում article-date 16:11 25-07-2015

Ողբերգական դեպք Վերին Դվին գյուղում. 2-ամյա տղա երեխա է խեղդվել, ով ընտանիքի միակ արու զավակն էր

Արարատի մարզի Վերին Դվին գյուղով անցնող ջրանցքում այսօր՝ հուլիսի 25-ին, հայտնաբերվել է 2-ամյա Կամո Հայրապետյանի դին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովան: Նա պատմեց, որ փոքրիկը ընտանիքի միակ արու զավակն է եղել, իրենից մեծ մեկ քույր ունի։ «Մոր պատմելով՝ ցանկացել է երեխաներին կերակրել, 5 րոպեով մենակ է թողել եւ փոքրիկն անհետացել է։ Ավելի ուշ նրան խեղդված վիճակում ջրանցքում են հայտնաբերել։ Ջրանցքը իրենց տանից մոտ 22 մետր հեռավորության վրա է»,- ասաց գյուղապետը:

Նմանատիպ նյութեր