211652_close_icon
views-count7051 դիտում article-date 18:02 03-03-2015

Հակառակորդի կողմից սպանված 20-ամյա Արսենը ընտանիքի միակ զավակն էր ու 3 ամիս էր մնացել, որ վերադառնար տուն

ԼՂՀ մարտական հենակետում մարտի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արսեն Կարապետյանը Երեւանից էր, ընտանիքը ապրում է Շերամի 49/1 հասցեում: Զորակոչվել էր Շահումյանի զինկոմիսարիատից : Իսկ երեք ամիս անց պետք է վերադառնար տուն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին նրա հարեւանները: Նա ընտանիքի միակ զավակն էր: Մոր հետ ապրում է վարձով, իսկ հայրը արտագնա աշխատանքի է: Ապրել են սոցիալապես անապահով պայմաններում: Արսենի մահվան լուրի հետ հարեւանները շատ դժվարությամբ են համակերպվում: «Ախր շատ անշառ, անմեղ ու խելոք տղա էր: Ինչի՞ պետք է նման բան լիներ: Ինչի»,- նշեցին հարեւանները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Նշված խախտումների արդյունքում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր