211652_close_icon
views-count5633 դիտում article-date 10:17 25-03-2016

Կապանի զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Սեւակը ընտանիքի միակ զավակն ու հենասյունն էր

Կապանի զորմասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Սեւակ Համբարձումյանը ընտանիքի միակ զավակն էր:Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին նրանց հարեւանները: «Ոչ ոք ծնողներին մխիթարելու խոսքեր չի գտնում, քանի որ նա ընտանիքի մինուճարն էր: Այդ ընտանիքի հույսն ու հենասյունը: Ինչպե՞ս մխիթարես հարազատներին, ի՞նչ ասես: Հատկապես այն դեպքում, երբ մահացու գնդակն էլ հակառակորդի կողմից արձակված գնդակ է- ավելացրեցին հարեւանները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղկություններով Կապանի զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել19-ամյա Սեւակ Համբարձումյանը, ով հիվանդանոց տանելու ճանպարհին մահացել է: Նա զորակոչվել էր Շահումյանի զինկոմիսարիատից:

Նմանատիպ նյութեր