45264 դիտում
10:52 12-07-2015
Արտակարգ դեպք Երևանում. տաքսիստը կնոջը վրաերթի ենթարկելուց և փախնելուց առաջ ասել էր` «Կարևորը` չմեռար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Opel մակնիշի 35 TO 218 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ վրաերթի ենթարկեց փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 68-ամյա Հրածին Առաքելյանին:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմեց փախուստի:
Բարեբախտաբար, վրարեթի ենթարկվածը վնասվածքներ չի ստացել, իսկ հավաքվածներին էլ ավելի շատ զայրացրեց այն փաստը, որ վրաերթի ենթարկող ճիվաղը, տեսնելով որ կինը ընկած է գետնին` փախնելուց առաջ մի բան է ասել` «Կարևորը` չմեռար»:
Դեպքի մասին տեղեկությունը փախանցվել է Երևան Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանին, ում կարգադրությամբ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը «ծալապակաս» վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու համար հայտարարել են ավտոհետախուզում:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
09:57 26-05-2015
Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ
15200 դիտում
10:00 30-07-2015
Երևանում 40-ամյա տաքսիստը Кia-ով վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի 64-ամյա աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ