15236 դիտում
10:00 30-07-2015
Երևանում 40-ամյա տաքսիստը Кia-ով վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի 64-ամյա աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Արտակ Ստեփանյանը իր վարած Kia մակնիշի L 2084 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող Երևանի բնակիչ, 64-ամյա Աշոտ Թադևոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Անուշ Ավետիսյան» ՍՊԸ-ում, վարորդը աշխատում է «Բրավո» տաքսի ծառայությունում, իսկ վրաերթի ենթարկվածը աշխատում է «Սանիթեք» ՍՊ ընկերությունում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28055 դիտում
12:51 25-07-2015
Երևանում 52-ամյա տաքսիստը վրաերթի է ենթարկել Մուհամեդ Ալիին
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)