211652_close_icon
views-count21465 դիտում article-date 23:58 05-07-2015

Խոշոր հրդեհ Հայոց ցեղասպանության թանգարանի հարևանությամբ գտնվող անտառում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 5-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարևանությամբ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակի տարածքը այնքան մեծ է, որ այն տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից: Ժամանել են 80-ից ավելի հրշեջներ, տասից ավելի մարտական հաշվարկներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակի տարածման դեմ պայքարում էին նաև քաղաքացիներն ու նշված հատվածում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները: Կրակը վարկյան վարկյան տարածվում էր և հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին կարողանում դրա դեմն առնել: Նշված վայր է ժամանել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր