211652_close_icon
views-count1654 դիտում article-date 16:00 01-08-2026

Երևանում հերթական անգամ քաղաքացուն պատկանող «Ամիօ» բանկի քարտից հափշտակել են խոշոր չափի գումար

Հուլիսի 17-ին Երևանում հերթական անգամ «Ամիօ» բանկի բանկային քարտից համակարգչային հափշտակության դեպք է տեղի ունեցել։

Այդ օրը ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում «Viber» հավելվածի միջոցով իրեն անծանոթ անձը կապ է հաստատել իր հետ և ներկայացել «Թիմ Տելեկոմի» աշխատակից, ապա պահանջել իր անձնական տվյալները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում կինը հայտնել է, որ ինքը որևէ բան չկասկածելով կատարել է «Թիմ Տելեկոմի» աշխատակից ներկայացած անձի պահանջը ու կարճ ժամանակ անց «Ամիօ» բանկի բանկային քարտից դուրս են գրել իրեն պատկանող խոշոր չափի գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ «համակարգչային հափշտակություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր