Գեղարքունիքում ավտոմեքենայի հետ լուրջ տեխնիկական խնդիր ունեցած «Volkswagen»–ի վարորդն ասում էր․ «Շնորհակալություն ջրային պարեկներին, որ ոչ միայն շատ արագ օգնության հասան, այլ նաև ապահովեցին իմ ու շատ վարորդների անվտանգությունը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկներ Գևորգ Հակոբյանն ու Դավիթ Խաչատրյանը ծառայության ընթացքում ապացուցեցին, որ օպերատիվ և ճիշտ աշխատանքը մարդկային կյանքեր է փրկում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.50–ի սահմաններում Գ․Հակոբյանն ու Դ․Խաչատրյանը Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 14–րդ կմ հատվածում ճանապարհի երթևեկելի գոտում (մեջտեղում) նկատել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի 2 անիվները կոտրված են, և կարող էր ավտոմեքենան մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար վթարի պատճառ դառնալ, այդ թվում՝ ողբերգական, քանի որ վարորդները գուցե չնկատեին և բախվեին ոչ միայն «Volkswagen»–ին, այլ նաև բախումից խույս տալու համար հայտնվեին երթևեկելի գոտուց դուրս, անգամ Սևանա լճում։
Տեղում գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի հանձնարարականով, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ ջրային պարեկների հետ ծառայություն կատարեցին մինչև ավտոքարշակը ժամանեց ու այն տեղափոխեցին ավտովերանորոգման կետ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն իր շնորհակալությունն էր հայտնում պարեկներին, որ շատ արագ ոչ միայն օգնության հասան իրեն, այլ նաև մինչև ավտոմեքենայի տեղափոխումը՝ ապահովեցին իր և մյուս վարորդների անվտանգությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։