Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարից դուրս են բերել տղամարդու մարմինը․ վերջինը «Porsche Cayenne»-ով եկել էր այնտեղ լողալու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի տեղակալ Մուշեղ Պետրոսյանի և ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արգամ Հակոբյանը և Դավիթ Եգանյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Փրկարարները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու քաղաքացիները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարում հայտնաբերել են 75-ամյա Համլետ Բաղդասարյանի ջրահեղձ եղած մարմինը և դուրս բերել այնտեղից։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ մահացածը «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով եկել էր նշված վայր լողալու, իսկ հագուստները և անձնական իրերը գտնվում են ջրատարի մոտ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։