211652_close_icon
views-count6556 դիտում article-date 17:47 02-08-2026

Բարի լուր՝ Գեղարքունիքի մարզում. քաղաքացիները, Սևանի ջրափրկարարներն ու Ճամբարակի շտապօգնության բժիշկները Սևանա լճի «Վիշապ» լողափում փրկել են 27-ամյա տղայի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ լինում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար այնտեղ գտնվող քաղաքացիները, ապա ժամանած ջրափրկարարները կարողացել են քաղաքացուն դուրս բերել լճից ու օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն։

Շտապօգնության ավտոմեքենային ամբուլատոր կենտրոն են ուղեկցել ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանն ու Բակուր Սարիբեկյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում և հնարավոր է՝ այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրափրկարարներն ու պարեկները պարզել են, որ փրկվածը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում, Երևանի բանկի 27-ամյա Նարեկ Մ.-ն է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր