211652_close_icon
views-count41636 դիտում article-date 16:35 19-06-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում տեսախցիկն արձանագրել է BMW-ի 23-ամյա վարորդի օյինբազությունները, թե ինչպես է նա կարմիր լույսի տակով անցնում ու բախվում Prado-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը մեզ է տրամադրել [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240?fref=ts]Security Dream[/url]-ը, որում երևում է երեկ՝ հունիսի 18-ին Երևանում՝ Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում ինչպես է BMW մակնիշի 23-ամյա Վահան Սիրականյանը, իրեն դնելով, Շումախերի տեղը, կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները՝ կարմիր լույսի տակով անցնում խաչմերուկը՝ ստեղծելով վթարային իրավիճակ ու բախվում 38-ամյա Կարեն Ֆիդանյանի վարած Toyota Land Cruiser Prado-ին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվում է հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած ապահովագրական ընկերության ներկայացուցիչները պարզում են, որ BMW-ի վարորդի ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի ժամկետն անցած է եղել: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/18/56902/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունիսի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում բախվել էին 23-ամյա Վահան Սիրականյանի վարած BMW մակնիշի 34 AD 715 համարանիշի և 38-ամյա Կարեն Ֆիդանյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 32 ԼՏ 552 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Հարվածի արդյունքում BMW-ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240?fref=ts]Security Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր