211652_close_icon
views-count34439 դիտում article-date 10:40 15-06-2015

Գյումրիում` Մայր Հայաստան արձանի հարևանությամբ, հայտնաբերվել է ռուս զինվորի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի տեղեկություններով` այսօր` հունիսի 15-ին, Գյումրի քաղաքում` Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում` ՀՀ ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` այդ երիտասարդը Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայող է, ում տվյալներն ու դեպքի հանգամանքնեը ճշտվում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դատաբժշկի նախնական եզրակացույթունների համաձայն, մահը վրա է հասել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: *** Պարզվել է, որ մահացածը Իվան Նովիկովն էր: Լուսանկարները` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր