211652_close_icon
views-count52306 դիտում article-date 09:33 14-06-2015

Խոշոր ավտովթար Երևանում. BMW X5-ը տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. ըստ հավաքվածների` վիրավորներից 2-ը ՊՆ աշխատակից են, մեկը` ավագանու անդամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00: 40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 237 էլ.սան դիմաց BMW X5 մակնիշի 77 QD 747 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գյումրի քաղաքի Աթարբեկյան 30 շենքի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանը, Գյումրի քաղաքի Նար-Դոսի 22 տան բնակիչ, 50-ամյա Գագիկ Թաթարյանը և Գյումրի քաղաքի 26 կոմիսարների 43 տան բնակիչ, 46-ամյա Սամվել Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել 1-03 շտապօգնության և Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Օպերատիվ են են գործել Երքաղլույսի և գազի ծառայության և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատողները, ովքեր կարճ ժամանակում վերացրեցին վթարի հետքերը և ճանապարհը դարձավ երթևեկելի: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մեքենան վարել է Հ. Խաչատրյանը, իսկ Գ. Թաթարյանը քաղաքացիներին հայտնել է, որ ինքը Գյումրի քաղաքի ավագանու անդամ է, իսկ վիրավորները իր ընկերներն են, ովքեր աշխատում են ՀՀ ՊՆ համակարգում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նշված տեղեկատվությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր