49089 դիտում
21:07 03-10-2021
Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է «սվետաֆորը», գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնությանը են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դեղատան տնօրեն, մասնագիտությամբ բժիշկ Լալայանը, դուրս են բերել տուժածին ավտոմեքենայից, և օպերարտիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 և թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ-Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում դադարեցվել է գազի արտահոսքը, և մի քանի ժամ շարունակ նրանք աշխատանքներ էին կատարում՝ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+