Արտակարգ դեպք՝ Երևանում. 28-ամյա կինը ոստիկաններին խոստովանել է, որ 2000 ԱՄՆ դոլարով վաճառել է իր նորածին աղջկան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած գործողությունների շնորհիվ գլխավոր վարչություն են բերման ենթարկել մի կնոջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացատրական աշխատանքների արդյունքում կինը, ով 28 տարեկան է, խոստովանել է, որ 2014 թվականի հունիսին ինքը նախնական համաձայնության է եկել 2 տղամարդու հետ և նույն թվականի հոկտեմբերին ունեցել է աղջիկ երեխա և նրան 2000 ԱՄՆ դոլարով վաճառել է մեկ ուրիշ կնոջ:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտե: