211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 67-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ մահացած ամուսնու ազգությամբ թուրք որդին տանից գողացել է իր 2 մլն 400 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները

views-count23635 դիտում article-date 11:09 21-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կատովսկու փողոցի տներից մեկից խոշոր չափի գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 67-ամյա Ազիզ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը նկատել է, որ իր մահացած ամուսնու որդին՝ ազգությամբ թուրք՝ Իռֆան Հանչեբը, նշված հասցեից գողացել է իր 2 մլն 400 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները և նույն օրը ժամը 15։00-ին ուղևորվել է դեպի մաքսատուն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր