211652_close_icon
views-count26690 դիտում article-date 18:36 03-06-2015

Երեւանում 18-ամյա վարորդը` BMW X5-ով` «շումախերական» վթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:50-ի սահմաններում` Երեւան քաղաքի Մոլդովական 6-րդ փողոցի 20 շենքի բնակիչ, 18-ամյա Վահե Մկրտչյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 DD 577 համարանիշի ավտոմեքենայով Play City-ի հարեւանությամբ, բախվել է գազատար խողովակին եւ պոկել այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վ. Սարգսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր