211652_close_icon
views-count16707 դիտում article-date 12:14 03-01-2015

Ոչ սթափ վիճակում գտնվող ոսկերիչը Երեւանում շումախերական վթարի հեղինակ, նա վերակենդանացման բաժանմունքում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Նոր Նորք 9-րդ զանգված 15 շենքի բնակիչ, 25-ամյա Գեւորգ Գեւորգյանը Վիլնյուսի փողոցում իր վարած ՎԱԶ-2115 մակնիշի 34 VF 704 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բետոնե քարերին եւ գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Գ. Գեւորգյանը տեղափոխվել է հիվանդանոց. նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Տեղում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից ժամանած հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից տեղում քննչական աշխատանքները ղեկավարելուց հետո նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Գ. Գեւորգյանն աշխատում է «Արտավազդ Գեւորգյան» Ա/Ձ-ում որպես ոսկերիչ. բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում: Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով խմբի պետ Արտակ Մուրադյանի եւ օրվա պատասխանատու Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր